Արցախցի փոքրիկ Տիգրանն ուզում է վերսկսել իր բիզնեսը Սարատովկա գյուղում (տեսանյութ)
Շատերդ կհիշեք բերդաշենցի Տիգրանին, որը շրջափակման ժամանակ հեծանվով քրոջ երեխայի համար միրգ ու բանջարեղեն է բերել գյուղից հասցրել Ստեփանակերտ։
Տիգրանի ընտանիքը երեք օր առաջ տեղափոխվել է Լոռու մարզի Սարատովկա գյուղ։ Դժվար է առանց հիացմունքի լսել այս երեխային, որը մի քանի օրում մեծացել ու հետևում է թողել մանկությունը ու հիմա իրեն իսկական տղամարդու նման է պահում՝ հոգատար ու կարեկից։
Տիգրանը իր ճագարներին թողել է հայրենի գյուղում, հիմա այստեղ նորից ուզում է ճագարաբուծությամբ զբաղվել։ Չորս ճագար ունի, բայց ցանկանում է շատացնել։ Ասաց, որ ուզում է գնել, բայց գյուղում չեն վաճառում։ Ուզում եմ կիսվել ու վստահ եմ՝ կգտնվեն սրտացավ մարդիկ, որոնք կօգնեն Տիգրանին նորից վերսկսել իր բիզնեսը ու նեցուկ կանգնել իր մեծ ընտանիքին, մինչև որ, ինչպես ինքն է ասում ու հավատում, հետ գնա իր սիրելի Արցախ, իր գյուղ։
Սիրանուշ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

