Արցախի համար իրենց կյանքը զոհածները երբեք չէին մտածի, որ Հայաստանում կլինի իշխանություն, որն ավելի շատ կատի արցախահայությանը, քան Ալիևի ամբողջ գերդաստանը

Յառմռկի Խչոն, երբ ասում ա, թե 2023-ին զոհ չի տվել Արցախը, հետո էլ անամոթի նման, թե բա մի 10 հոգի է եղել, լկտիաբար ստում ա: Նույնիսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը 16 անգամ ավելի շատ զոհ է տվել, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզ: Երբ ասում է, թե փախել են մարդիկ, պետք է ճիշտը ասել, որ այո´, եղել են Արցախում ապրողներ, ովքեր կռվի ժամանակ փախել են, բայց գռզոենց փախնողների թվի հետ, որ համեմատենք, ապա անհամեմատ քիչ են Արցախից փախնողները: Գուցե 100-200 հոգի:

«Հայաստանցի-ղարաբաղցի, Հայաստանի բյուջե փող չի մտել, այլ սաղ գնացել ա Ղարաբաղ, ղարաբաղցիք մեր հաշվին են ապրել, Ղարաբաղը տանք, որ հանգիստ ապրենք» ասողները, ղարաբաղցիների նկատմամբ տարիներ շարունակ ատելություն գեներացնողները հիմա էլ ավելի են լծվել այդ աշխատանքին` թե բա փախել են:

Անբարոյական եք, լկտի եք, հանցագործ: Հայ չեք, հայեցի չեք, հայակենտրոն չեք: Թշնամի եք:

Արցախի համար իրենց կյանքը զոհածները երբեք չէին էլ մտածի, որ Հայաստանում կլինի իշխանություն, որն ավելի շատ կատի արցախահայությանը, քան Ալիևի ամբողջ գերդաստանը:

Հենց Արցախն է իրականում եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը, որպես վահան է եղել տարիներ շարունակ: Ու դեռ շատ մեծ հարց է` Արցախն է ավելի շատ բան տվել Հայաստանին, թե՞ հակառակը:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից