Ընթանում է Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը:

Օրակարգը ներառում է ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային թեմաներ։

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը հանդես կգան մամուլի ասուլիսով։

ՀՀ ԱԳՆ