Վարդան Ղուկասյանը միաձայն ընտրվեց Գյումրու քաղաքապետ

Վարդան Ղուկասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրու ավագանու անդրանիկ նիստում ընտրվեց քաղաքապետ: Նա ստացավ 18 կողմ, 0 դեմ ձայներ:

Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրու ավագանու անդրանիկ նիստը: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Նիստը վարում է Վարդան Ղուկասյանը:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ չի բացառվում՝ ՔՊ-ն Գյումրիում կիրառի Վանաձորի նախադեպը, որտեղ ընտրություններից հետո կալանավորվեց քաղաքապետի ամենահավանական թեկնածու Մամիկոն Ասլանյանը և քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց իշխանությանը հարմար թեկնածուն: