Երկու հազարից ավելի գործարարներ ստորագրել են ընդդեմ շրջհարկերի բարձրացման
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ, նրանք հավաքել են ավելի քան 2300 ձեռնարկատերերի ստորագրություն՝ ընդդեմ փոքր և միջին բիզնեսի համար նոր օրենսդրության ներդրման։
Շրջանառության հարկի դրույքաչափը տարեսկզբից կրկնապատկվել է՝ առևտրային սուբյեկտների համար՝ 5%-ից մինչև 10%, արտադրության համար՝ 3,5%- 7%, ըստ որի՝ առանց արտոնյալ հարկային ռեժիմի (ԱԱՀ և եկամտահարկի գծով) կգործեն նաև շինարարական, անշարժ գույքի, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները։ Օրինագիծն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։
Հավաքվածներն իրենց գրավոր առաջարկները ներկայացրել են կառավարությանը։ Եթե իշխանության ներկայացուցիչները հրաժարվեն երկխոսությունից, նրանք մտադիր են ավելի լայնածավալ գործողություններ իրականացնել։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաև հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:

