Պուտինն այսօր կաշխատի Պետերբուրգից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատելու է Սանկտ Պետերբուրգից. այս մասին հայտնել են Կրեմլից։
Պետերբուրգում նախատեսված է խորհրդակցություն՝ նվիրված Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զարգացման հարցերին։
Հիշեցնենք, որ Պուտինի հետ հանդիպման մեկնող ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։
Ուստի նրանց հանդիպումը կկայանա հենց Սանկտ Պետերբուրգում։

