Հայաթափված Ստեփանակերտում միջազգային ֆորում է անցկացվում
Բռնազավթված և հայաթափված Ստեփանակերում Ադրբեջանը միջազգային քաղաքական ֆորում է անցկացնում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումն անցկացվում է Արցախի պետական համալսարանում, որը Բաքուն անվանափոխել է «Ղարաբաղի» համալսարան։
Նշվում է, որ ֆորումին մասնակցելու են ավելի քան 80 միջազգային փորձագետներ և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ՝ 44 երկրներից։


