Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել
«Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է»,-այս մասին գրել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա ցավով նշել է, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։

