Հայաստանում ԵՄ դեսպանի անունից քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ ֆիշինգային հարձակման են ենթարկվել

«Զգուշացում. Մեր նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում»,-այս մասին ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր պապյանը։

Նա մանրամասնում է.

«Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտքագրել եք Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան։

Եթե կասկածներ ունեք կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ՝ CyberHUB-ին»։