Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը այսօր «հարցաքննվել է» Դավիթ Բաբայանը
Բաքվում կայացել է Արցախի ռազմաքաղական ղեկավարության հերթական շինծու դատական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այսօր հարցաքննել են Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ով, ըստ ադրբեջանական մամուլի ասել է, որ դեմ է եղել արցախահայերի ինտեգրմանը Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

