Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»․ Ռուբեն Մխիթարյան

«Իմ հզոր համայնք» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն արձագանքելով Մարտուն Գրիգորյանի քիչ առաջ արած հայտարարությանը ՝ գրել է․

«Շնորհավորում եմ բոլորիս:

Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր:

Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»:

Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել ՀԱՆՈՒՆԻ համար: Շնորհավոր, սիրելի գյումրեցիներ:

Առջևում բաղձալի հաղթանակներն են»: