Հունգարիան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Հունգարիան սկսում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունից դուրս գալու գործընթացը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը։
«Հինգշաբթի կառավարությունը սկսելու է սահմանադրական և միջազգային իրավական նորմերին համապատասխան [ՄՔԴ-ից] դուրս գալու աշխատանքները»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։
Հունգարիայի իշխանությունների՝ ՄՔԴ-ից դուրս գալու մասին հայտարարությունն արվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ֆոնին, ում նկատմամբ կալանավորման միջազգային օրդեր է տրվել։

