Ազատություն Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. Ջո Մանգանիելլո

Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելլոն որպես գլխավոր բանախոս  հանդես է եկել Ամերիկայի Հայկական համագումարի՝ Կոնգրեսում տեղի ունեցած  Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը:  Նա  պատմել է Հայոց ցեղասպանությունը  վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը:

Հայտնի դերասանը նաև լուսանկար է հրապարկել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր  POLITICO պարբերականի հերթական  համարն է՝  մի ամբողջ էջի վրա «Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին»  գրությամբ: