Ի՞նչ «բացահայտեց» Գյումրին

Մինչ Գյումրու ՏԻՄ ընտրություն, հիմնական հայտարարություններն ու վերլուծություններն այն մասին էին, որ Գյումրին կարող է դառնալ լակմուսի թուղթ, ջրբաժան, որ Գյումրուց սկիզբ առած քայլիստների խմբակը իր անփառունակ վախճանը կգտնի նույն Գյումրուց։

Անշուշտ, դեռ վաղ է արձանագրել այս կամ այն կանխատեսման ֆիասկոն կամ հաղթանակը, սակայն, Գյումրին այո, եղավ փորձաքար, և իրավիճակը հստակեցվեց նաև մի քանի բացահայտումների շնորհիվ։

Դիցուք․

-կարևորը՝ գյումրեցուն ոչ թե ասֆալտը, շիբինը և այլ կենցաղային հարցեր են մտահոգում, այլ՝ երկրի անվտանգությունը, արժանապատվությունը և ազգային արժեքները:

– կրկին պարզ դարձավ, որ մեկ քաղաքական ուժ կամ մեկ անհատ առանձին վերցրած, չի կարող միայնակ հաղթել նիկոլին

-այո, ընդդիմությունը բավական ձայներ ստացավ, բայց, դա այն բավարարը չէր, որը մեկ ուժի առաձին կբերեր հաղթանակի, փաստն այն է, որ միայն ընդդիմադիր ուժերի միավորվելով հնարավոր կլինի քպին զրկել իր ակնկալիքից:

-առանց փողոցային պայքարի, առանց ժողովրդական ճնշման ընտրության արդյունքները չեն կարող բավարար լինել քպին համապետական իշխանությունից հեռացնելու համար:

– ընտրակեղծիքները, բիրտ ուժի կիրառումը, ուժային կառույցների համար մեկ պատրաստվածությունը վկայում էր, որ պատրաստ են ամեն ինչի:

-ընտրողը ձայն տվեց անհատին, ոչ թե կոմկուսին, կամ կուսակցությունների մյուս դաշինքներին, ձայն ստացան անձինք, ովքեր այս կամ այն չափով ընդունելի են տվյալ ընտրազանգվածի համար։

-ընդ որում, հաշվի չառնվեց նաև այդ անձանց անցյալը, նախկին կամ նախկինի նախկին լինելը:

-պարզ դարձավ որ նախկինների անունը շահարկելն այլևս նորաձև չէ, ընտրողը այլևս ներկաներից զզվում է և մերժում է նրանց շատ ավելի, քան դա կար նախկինների հանդեպ:

-պարզ դարձավ, կրկին՝ ավելորդ անգամ, որ ընդդիմության ճամբարում կան և դեռ բարգավաճում են անձինք, որ հաճույքով «օգտագործվում» և վճարվում են իրենց տերերի կողմից՝ ՀՀԿ-ի վրա վայրահաչելու համար:

– ավելորդ անգամ պարզ դարձավ, որ որոշ ուժեր չեն կարողանում թաքցնել, որ խիստ հիասթափված են այն փաստով, որ ՀՀԿ-ն կա, ուժեղ է, և շարունակում է լինել նիկոլի դեմ պայքարի առաջամարտիկ։

-ոմանք այդպես էլ չհասկացան, կամ չուզեցին հասկանալ, որ իրենց թիվ մեկ թիրախը պետք է լինի ոչ թե ՀՀԿ-ն, այլ՝ նիկոլը, եթե իրոք, իրենց «պապայի արև» ուզում են հեռացնել նիկոլին:

Հետևություն․

Հարգելի և ոչ այնքան հարգելի ընդդիմադիրներ և «ընդդիմադիրներ», եթե իրոք ուզում եք նիկոլից ազատել մեր երկիրը, ազատագրել դրածոներից, ուրեմն՝ խելքի եկեք և հետևություններ արեք։

01.04․2025

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը