Ժողովուրդը մերժում է իշխանություններին, հիմա գնդակը ազգային քաղաքական ընդդիմադիր առաջնորդների դաշտում է…
Մարտի 29-ին Արցախը` Ազատության հրապարակում և մարտի 30-ին Հայաստանը` Գյումրիում ու Փարաքարում ցուցադրեցին վերածնվելու, ինքնամաքրվելու, համերաշխության, պայքարելու և լինելիության կամք, մերժեցին ստրկությունը, թրքահպատակությունն ու ինքնաոչնչացումը և ընտրեցին պետականությունը, հայրենիքն ու արժանապատվությոնը։ Ակնհայտ է իշխանափոխության և արմատական վերափոխումների հանրային աննախադեպ պահանջը, Արցախ վերադառնալու պահանջը։ Ժողովուրդը ցուցադրում է քաղաքացիական և քաղաքական ակտիվություն, սպանում է իր մեջի ստրուկին, դուրս է գալիս դավադիր պատերազմի հետևանքով ձեռք բերած մոլորությունից, դեպրեսիաից, հաղթահարում է վախը, ստրկամտությունը, անպատվությունը, անտարբերությունը, ցուցադրում է պայքարելու կամք, համերաշխություն և ապրելու ցանկություն։ Սիրելի՜ ժողովուրդ,
այնտեղ, որտեղ կա սեր, բարձր արժեքների՝ հայրենիքի, ազգային արժանապատվության, պետականության, երախտագիտության, Աստծո նկատմամբ անկեղծ հավատքի ու պատասխանատվության գիտակցում, այնտեղ միշտ լինում է միասնություն և համերաշխություն։ Այնտեղ, որտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների և գործողությունների միասնության։ Սիրելի հայրենակիցներ, առավել քան երբևէ մենք պետք է համերաշխ ու միասնական լինենք։ Միասնության մեջ է ազգերի, ժողովուրդների ուժը, առանց կարծիքների միասնության չի կարող լինել արդարություն, հաղթանակ։ Ամենաիմաստուն որոշումներն էլ ծնվում են հանրային կարծիքի համերաշխության ու ժողովրդի միասնության արդյունքում։ Միասնությունն ու համերաշխությունն էլ հասարակության կատարելության, նրա վարքի դրսևորման ամենաբարձր աստիճանն են, քրիստոնեական պարտքի և Աստծուն հնարավորինս
մոտեցնելու միջոց են։
Մեծ ու բարի գործերն էլ միշտ միավորում են առաջադեմ մարդկանց: Իսկ հիմա գնդակը ազգային ընդդիմադիր քաղաքական առաջնորդների դաշտում է։, հիմա առանց հապաղելու պետք է իշխանափոխության ակտիվ գործընթացներ ծավալել։

