Անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին իրարամերժ են․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին իրարամերժ են։
«Ցավոք, թե բարեբախտաբար` յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել։ Դրանք իրարամերժ են միայն կոնկրետ չափանիշներով՝ ելնելով ոչ թե գաղափարական կամ քաղաքական իրավիճակից, այլ այն պայմանավորվածություններից, որոնք կնքվում են այդ միավորումներում»,-ասել է Զախարովան։

