Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ-ն, Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե չի ուզում շարունակել: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց․

«Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից՝ կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին:

Առանց սեթևեթանքի ուզում եմ վստահ ու աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ չունի, և մեր ընկալումը համապարփակ է և ամբողջական»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում