Հայաստանի անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրներից. ԱՀԾ ղեկավար
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ արտաքին հետախուզության ծառայության խնդիրն է՝ գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին ռիսկերը, հանրությանը տեղեկացնել, հնարավորի և թույլատրելիի սահմաններում, թե ինչպիսի ռիսկեր կան։
Հարցին՝ հիմա հարձակման հավանականություն կա՞, թե ոչ, Ք. Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»:
Հարցին, ո՞ր երկրներն են վտանգ պարունակում Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության համար, բացի Թուրքիայից, Ադրբեջանից, նա ասաց. «Հայաստանի անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»։ Իսկ թե որ երկրներն են, նա չպատասխանեց։

