Ստամբուլում արգելքից հետո Թուրքիայի իշխանություններն այս անգամ արգելել են բողոքի ակցիաներն Անկարայում և Իզմիրում
Ստամբուլում արգելքից հետո Թուրքիայի իշխանություններն այս անգամ արգելել են բողոքի ակցիաներն Անկարայում և Իզմիրում։ Մարտի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում այս քաղաքներում ցանկացած հավաք և միջոցառում արգելված է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ստամբուլում բողոքի ակցիաներն ու հավաքներն արգելվել էին մարտի 19-ից 23-ը։
Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետարանի նախագահ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ժողովրդահանրապետական կուսակցության կոչով Թուրքիայի տարբեր շրջաններում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում բողոքի ակցիաներ են սկսվել։ Դրանք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով։ Իշխանությունները հաղորդում են 16 ոստիկանի վիրավորվելու ու բազմաթիվ քաղաքացիների ձերբակալությունների մասին։

