Թուրք լրագրողը Երևանի Կապույտ պարսկական մզկիթը, ինչպես նաև քաղաքն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական» (տեսանյութ)

CNN Turk լրատվական ծառայության տնօրենը Հայաստանում մեդիա շրջագայությունից հետո իր զեկույցում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը, ինչպես նաև քաղաքն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական», այս հատվածը նշել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

Իդրիս Արիքանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների թվում էր, ովքեր անցած շաբաթ հարցազրույց են վերցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Ինչպես սոցիալական ցանցերում պարզաբանել է շրջայցի կազմակերպիչներից մեկը՝ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, թուրքական հեռուստաալիքը նախ պատրաստել է բավականին հավասարակշռված ռեպորտաժ, այնուհետև, ոչ առանց ադրբեջանական կողմի ճնշման, նկարահանվել է երկրորդ, կողմնակալ և էապես հակահայկական նյութ, այդ թվում՝ մզկիթի մասին հատված։ Ավելի ուշ երկրորդ ռեպորտաժը հեռացվեց YouTube-ից, բայց մնաց հեռուստաալիքի կայքում։

 

Տեսանյութն՝ այստեղ