Իտալիան ողջունում է խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի մասին հայտարարությունը

Իտալիան ողջունում է խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ-ն։

«Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։», – մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։