Հայաստանի գործող իշխանությունն օրը ցերեկով պարտադրում է մեզ ուրանալ այն, ինչի համար սերունդներ են պայքարել

Այսօր, ուղիղ 104 տարի անց, երբ Բեռլինում պատժվեց մարդկության արյունոտ դահիճներից մեկը, Հայաստանի գործող իշխանությունն օր ցերեկով պարտադրում է մեզ ուրանալ այն, ինչի համար սերունդներ են պայքարել։

Հայկական իրականության մեջ թուրքական նարատիվը ներմուծող և տարածող լիբերալ-ֆաշիստների այս դասը, որը սեփական իշխանության պահպանման համար իրեն գարանտ է կարգել Էրդողանին, այսօր բաց տեքստով փորձում է համոզել նրան, որ «մենք խնդիր չունենք» Հայոց ցեղասպանության հետ։

Այս ամենը նշանակում է մեկ բան. մեր ինքնիշխանության, մեր հիշողության, մեր պատմական իրավունքի առք ու վաճառքն արդեն տեղի է ունեցել, պարզապես մնում է ձևական ավարտը։ Եվ այս ամենը գիտակցելով՝ մենք շարունակում ենք հանդուրժել այս ինքնակործան քաղաքականությունը։

Ո՞ւր է սահմանը։ Որտե՞ղ ենք կանգ առնելու։ 

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից