ՆԻԿՈԼԻ ԽԱՉԸ

Նիկոլը Ազգային ժողովում բերանի ողջ լայնքով և բողազի ամբողջ ուժով ազդարարեց.

-Մենք գուբեռնիա չենք դառնա, Հայաստանը ոչ մի դեպքում գուբեռնիա չի լինի…

Բայց չգիտես ինչո՞ւ դեմ չէր վիլայեթ դառնալու հեռանկարին։ Ալիևի ամեն մի ցանկություն հրամայական է` հրաման, գործունեության ուղեցույց, խիստ գործուն կարգադրություն, որն իրականացվում է փուլ առ փուլ…

Մինչդեռ Հայաստանում մոլեգնում է ռուսոֆոբիան… Հասկացող, չհասկացող, ազատականներ ու սեռաշեղվածներ, լիբերալներ ու լիբերաստներ, գլոբալիստներ և պահպանողականներ, արևմտականներ ու դեմոկրատներ… մեծից, փոքր տեղից վերկացող «շեկ թուրքերին» վերագրվող մեղքերից ա խոսում` չգիտես ինչու մոռացության մատնելով իսկական թուրքերի եղեռնագործությունը։ Ահա, միակ հաջողությունը, իրական հաղթանակը, որին հասել է նիկոլը իր յոթնամյա քաղաքական գործունեության ընթացքում։ Միտում ունենալով սիրաշահել թուրքերին և որպեզի հայ ժողովրդին կարողանա կանգնեցնել քաղաքական թլպատման դազգահի առջև, նա նախ և առաջ հարկ համարեց փչացնել այդ նույն ժողովրդին։ Ակամա մտաբերում եմ Ալբերտո Մորավիայի «Չոչարա» վեպը, նրա մոտիվներով նկարահանված գեղարվեստական կինոնկարը, գլխավոր դերում դարի դերասանուհին` Սոֆի Լորենը։ Ակամայից հայ ժողովրդի ներկան իմ համար ասոցացվում է «Լորենի Աղջնակի» հետ` դեռահաս, անարատ, անբիծ, այն հրեշտակի հետ, որը հաղթանակի տարփանքով մոլեգնող ազատարար զինվորների տակ բռնաբարվում, պղծվում և անարգվում է մութ գիշերով` լքված եկեղեցու պատերի տակ։ Եվ ինչ է հետագայում կատարվում այդ սրբազան էակի հետ։ Այլևս իր նկատմամբ սեռական ոտնձգությունների նկատմամբ նա դառնում է անտարբեր, անդիմադիր, պաղ աչքերով տրվելով բռնարար հեշտանքին և այլևս նրա համար ոչինչ անբարո չէ, առավել ևս` մերժելի։ Այսօր նույն վիճակում է հայտնվել հայ ժողովուրդը` պարտված, ստորացված, լքված ու անարգված, և նրա համար ամենևին էլ միևնույնն է` ով իր վրայով կանցնի` թուրքը, թե մեկ ուրիշը, միգուցե այնուամենայնիվ թուրքը, վարչապետի կողմից խրախուսվող թուրքը… Գործելակերպի մեջ խտրականություն չկա` թեկուզ և նա իր ցանկությանն հարիր, որ կողմից էլ մոտենա` վերից, վարից, տակից ու գլխից, նայած վայելքի` կզած ու կքած, բերանին ի մերձ, և դա ամենևին էլ չի դիտվի անառակաբարո գոյաձև, դա ընդամենը կլինի խաղաղ գոյակցություն, հաշտ ու խաղաղ ապրելու հնարավորություն և այն էլ մի հին երկրում, որը երբևէ եղել է վսեմագույնը հյուսիսային ազգերի մեջ։ Մարդը ծնվել է ապրելու համար։ Վարչապետը ամեն գնով դրան է ձգտում, ամեն գնով… նորովի ձևավորելով Հայոց քարտեզը։ Նրա վրա խաչ կդրվի։ Հայաստանը կդառնա խաղաղության խաչմերուկ, որտեղ կխաչվեն բոլոր ճանապարհները` պատերազմը և խաղաղությունը, բարեկամը և թշնամին, իրականը և անիրականը, կյանքը և մահը, բարոյականը և անբարոն, ներկան ու անցյալը, անարատն ու անառակը, սուտն ու ճիշտը, ցանկալին և անցանկալին, երազն ու տեսիլքը, հույսն ու հավատը, ապրելու բաղձանքն ու մեռնելու տենչանքը… Եվ, և հատկապես Ավետյաց երկրի բաղձանքը, որն ավաղ թաղվում է նիկոլի խաչի տակ… 

Լևոն Ջավախյան