ՄԻԵԴ-ը ճանաչել Է Ուկրաինայի իշխանությունների անգործությունը Օդեսայի ողբերգության ժամանակ

Եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ–ը, ճանաչել է Ուկրաինայի մեղավորությունը 2014-ին Օդեսայի արհմիությունների տանը զոհերի գործով: Այս մասին գրում է РБК-ն։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ուկրաինական իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկել անկարգությունները կանխելու համար։

Եվրոպական դատարանը հավելել է, որ գործում նաև մեղավոր է Ռուսաստանը, որը ապատեղեկատվություն է տարածել, ինչի պատճառով իրավիճակն ավելի է սրվել Օդեսայում։