Իսպանիայի ԱԳՆ-ն ողջունել է Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները խաղաղ համաձայնագրի վերաբերյալ
Իսպանիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։
«Իսպանիան գոհունակությամբ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության մասին լուրը և հույս ունի, որ այդ հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը», – ասվում է փաստաթղթում։

