Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը Դամասկոսը ենթարկել են հրթիռային հարձակման: Այս մասին երկուշաբթի հաղորդել է SANA գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ մայրաքաղաքի երկնքում լսվել են պայթյունի ձայներ։

Նշվում է, որ հրթիռների մեծ մասը հաջողվել է չեզոքացնել նախքան թիրախին հասնելը: Գործակալությունը պարզաբանում է, որ հրետակոծությունն իրականացվել է Գոլանի բարձունքներից:

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ավիխայ Ադրին «Թվիթերի» էջում գրել է, որ երկրի զինված ուժերը «մի շարք հարձակումներ են իրականացրել Դամասկոսի հարավում գտնվող արմատական պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորմանը պատկանող ահաբեկչական թիրախների ուղղությամբ»: