Ադրբեջանը՝ մարդկանց առևտրի հանգույց

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանում մարդկանց առևտրի դեպքերին՝ ներկայացնելով վերջին տարիների զարգացումները և միջազգային արձագանքները:

2025 թվականին ադրբեջանական մամուլը լուր հրապարակեց մարդկանց առևտրի դեպքերի բացահայտումների վերաբերյալ։ Հաղորդվեց, որ Պակիստանի Հետաքննությունների դաշնային գործակալությունը (FIA) մարդկանց առևտրի՝ Ադրբեջանից ղեկավարվող միջազգային հանցախմբի անդամների է ձերբակալել:

Պարզվել է, որ խմբի անդամները գումարի դիմաց կազմակերպել են Պակիստանի քաղաքացիների տեղափոխումը Եվրոպա՝ Ադրբեջանի տարածքն օգտագործելով որպես տարանցիկ ուղի, իսկ տեղի գործակալների ու վիզաների տրամադրմանն աջակցող կազմակերպությունների ներգրավմամբ՝ նաև փաստաթղթերի կեղծման գործընթաց է իրականացվել: Կարաչիում ձերբակալվել են տարբեր երկրների կեղծ փաստաթղթերով Բաքու մեկնող անձինք ևս։

Այս և նմանատիպ այլ հրապարակումներ ուշադրություն հրավիրեցին Ադրբեջանում մարդկանց առևտրի դեպքերի վիճակագրությանը։

Այսպես՝ դեռևս 2004 թվականին արձանագրվել էր, որ Ադրբեջանում կտրուկ աճել են մարդկանց առևտրի դեպքերը։ Ադրբեջանի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մատանաթ Ազիզովայի խոսքով՝ շահագործման (թրաֆիքինգ) զոհ դարձած մարդկանց հարազատներից ստացված դիմումներն ու իրականացված հետազոտության արդյունքները զարմացրել են նաև Ադրբեջանի ղեկավարությանը։ Նշվում է, որ Ադրբեջանի օրենսդրությունը խիստ թերի է, ինչի հետևանքով այդ երկիրը վերածվել է թրաֆիքինգի կենտրոնի։ Օրինակ՝ կանայք Նախիջևանից և Ադրբեջանի տարբեր շրջաններից հավաքագրվում ու տեղափոխվում են Բաքու՝ «սեռական ստրկության» (հարկադիր մարմնավաճառություն)։

Մանրամասները՝ «Գեղարդի» կայքում։