Կիևի հետ քննարկեցինք տարածքային զիջումների հարցը, ՌԴ-ն պետք է արձագանքի 30-օրյա զինադադարի առաջարկին
ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը և սպասում է Մոսկվայի պատասխանին։ Բանակցությունները միակ ճանապարհն են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Մենք Կիևի հետ քննարկել են տարածքային զիջումների հարցը», – նշել է պետքարտուղարը։

