Ֆրանսիան դեմ է Ուկրաինայի ապառազմականացմանը
Ֆրանսիան չի համաձայնի, որ Ուկրաինան ապագայում ապառազմականացվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ խոսելով Ուկրաինայի զինված ուժերի ապագայի մասին։
«Ուկրաինական բանակը մնում է անվտանգության առաջին երաշխիքը, հետևաբար մենք դեմ կլինենք Ուկրաինայի ապառազմականացման ցանկացած ձևի»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով Փարիզի անվտանգության ռազմավարական ֆորումի բացման ժամանակ։

