Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպումից։

«Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Մենք արդյունավետ քննարկում ունեցանք երկկողմ օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ անդրադառնալով մեր ձեռք բերած նշանակալի առաջընթացին և նախանշելով Հայաստան-Հնդկաստան գործընկերության հետագա խորացման ուղիները»,-X-ում գրել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջ հետ քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։