Կանցկացվի խորհրդարանական լսումներ՝ հանրային աղմուկի կանոնների պահպանման թեմայով
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ընդունվեց մեկ որոշում։
Հանձնաժողովը որոշեց Մարտի 21-ին, ժամը 12-ին ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» խորագրով:
Նիստը վարող ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին հորդորեց ներկա գտնվել և բացման խոսքով հանդես գալ լսումներին, քանի որ այն առողջապահական բնույթի է։

