ԱԱԾ սպա Արամ Գասպարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ակնհայտ քաղաքական պատճառով ձերբակալված Արամ Գասպարյանի (Չիկոյի) գործով դատարանը քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի. բանտային կալանքի փոխարեն կիրառվեց տնայինը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը. «Իհարկե սա վատ տարբերակ է, քանի որ նույնպես ենթադրում անազատություն։ Այնուհանդերձ այն վատագույնը չէ։ Ապրի՛ պաշտպան Արամ Գասպարյանը»։