Առնվազն քաղաքական դեգեներատ է պետք լինել Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական առաջարկությանը միանալու համար
Հայաստանի Հանրապետության գործող իշխանության անհասկանալի ու անտրամաբանական քայլերն ու գործողությունները մեկնաբանելը, քննարկելը չափազանց դժվար է, հատկապես, փորձագիտական տեսանկյունից: Հայաստանում Ռուսաստանի դեսպանի վերջին հայտարարությունները Արցախից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի և Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր վերագործարկման հնարավորության մասին արժանանում է բավականին կոշտ արձագանքի պաշտոնական Բաքվի կողմից: Ըստ որում, հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, հայտարարելով, թե Ղարաբաղյան հակամարտությունը որպես այդպիսին այլևս ավարտված է, Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, հղում է անում Հայաստանի որպես կոնֆլիկտի կողմի համաձայնությանը Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի առաջարկին:
Իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է առկա իրողությունների հստակ, անհերքելի ու անվիճարկելի արձանագրումներ:
- ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհրդ որոշմամբ:
- Հայաստանը և Ադրբեջանը հանդիսանում են Մինսկի խմբի անդամներ միայն, ըստ որում, և՜ Ադրբեջանը, և՜ Հայաստանը կարող են դուրս գալ խմբից, եթե նման որոշում կայացնեն, բայց այդ ամենևին չի նշանակի, որ խումբը լուծարված է: Եթե Ադրբեջանը նման կարողունակություն ունենար դուրս գալու խմբից, ապա այդ արդեն արած կլիներ: Նույնը թերևս վերաբերում է նաև մեզ:
- Մինսկի խմբի գործընթացւ հիմնական նպատակները հռչակված են՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին աջակցություն, հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքում, և խաղաղության գործընթացի առաջմղում ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Ադրբեջանական առաջարկին համաձայնությունը նշանակում է հրաժարում միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցային գործընթացից, հակամարտության դադարեցում պատերազմական կապիտուլյացիայի տրամաբանությամբ, հրաժարում խաղաղության գործընթացի առաջմղումից՝ ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումից:
- Մինսկի խմբի անդամ պետություններից որևէ մեկը՝ Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Բելառուսը, անգամ Թուրքիան, ինչպես նաև համանախագահող պետություններից ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը պաշտոնապես չեն դիմել ԵԱՀԿ նախարարների խորհրդին, ոչ էլ բարձրաձայնել են հրապարակային դիրքորոշում, պահանջ կամ առաջարկ ուղղված իրավասու մարմնին Մինսկի խումբը լուծարելու մասին:
Նման իրավիճակում առնվազն քաղաքական դեգեներատ է պետք լինել հայտարարելու համար, որ Հայաստանը, ըստ էության, դեմ չէ միանալու Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական առաջարկությանը, որը հրապարակայնացված ցանկություն է ընդամենը:
Ու զավեշտն այն, է, որ մեր երկրում, ցավալիորեն, իշխանություն, թե ընդդիմություն, հանրային հարթակի փորձագիտական հանրույթի մեծ մասն անգամ զբաղված են ամեն տեսակ հնարավոր և անհնարին էշություններ քննարկելով:
Ռուբեն Վարդանյանի այսօր հրապարկված ուղերձը ուշադիր լսեք ու վերջապես հասկացեք, թե ի՞նչ քաղաքական ուղերձ է իր մեջ պարունակում:

