ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը 39 ԱԹՍ է խոցել 4 մարզի, Սև ու Ազովի ծովերի երկնքում. ՌԴ ՊՆ
Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը 39 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել ՌԴ չորս մարզի և Սև ու Ազովի ծովերի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 39 անօդաչու, որից 14-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 12 անօդաչու` Սև ծովի վրա, յոթ-ը` Կուրսկի մարզի տարածքի վրա, երեքը` Ազովի ծովի վրա և մեկական անօդաչու՝ Ռոստովի, Բելգորոդի և Օրյոլի մարզերի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ:

