Ռուսաստանում նշել են, քանի ներգաղթյալ կարող է ատաքսվել երկրից
2024 թվականի վերջի դրությամբ մոտ 700 հազար օտարերկրացիներ հիմքեր չեն ունեցել Ռուսաստանում գտնվելու համար։ Օրինականացվելու համար նրանք ժամանակ ունեն մինչև ապրիլի 30-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։
«Մեր հաշվարկներով՝ տարեվերջին մոտավորապես 700 հազար օտարերկրյա քաղաքացիներ Ռուսաստանում մնալու հիմքեր չեն ունեցել։ Նրանք իրենց կարգավիճակը կարգավորելու համար ժամանակ ունեն մինչև ապրիլի 30-ը։ Նշված ժամկետից հետո կօգտագործվեն բոլոր իրավական գործիքները, այդ թվում՝ արտաքսումը»,- զգուշացրել է Կոլոկոլցևը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Կոլոկոլցևը նաև հայտնել է, որ 1500 մարդ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ օրենքը խախտելու համար։

