Ձեր «ռացիոնալ և նվազագույն ռիսկային արտաքին քաղաքականության» մասին խոսլիս հիշեք, որ ձեր իշխանությունն է Հայաստանի բոլոր ողբերգությունների և կորուստների հեղինակն ու պատասխանատուն
Այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարությունների ժամ էր։
Այս նախադասությունը, հաշվի առնելով, թե որ քաղաքական ուժն է ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն ինքնին արդեն անեկդոտ է, բայց ինչևէ։
Ինչի՞ եմ սրա մասին գրում։
Այսօրվա հայտարարությունների շարքում կարն մեկը, որն իմ ուշադրությունը գրավեց իր առանձնահատուկ անհեթեթությամբ։ Առհասարակ, այսօր ոնց որ միմյանց հետ անհետետության մրցակցության մեջ մտած լինեին ՔՊ խմբակցության պատգամավորները։
Ուրեմն, ՀՀ ԱԺ-ում կա քպ-ական մի պատգամավոր, Լիլիթ Ստեփանյան անունով։ Չե՞ք ճանաչում։ Ես էլ չէի ճանաչում մինչև այսօր։
Դեռ մի կողմ դնենք, որ այս տիկինը ցիտում էր Փաինյանին, Հայաստանի արտաքին քաղաքականությունը անվանելով հաշվարկված և բալանսավորված։ Վերջին երկու բնորոշումներն ու Փաինյանի անունը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել։
Բայց տիկինը նաև անդրադարձավ արմատական ընդդիմության ներսում տեղի ունեցողին և իրեն թույլ տվեց արտահայտություններ, որոնց ուղղակի չեմ կարող չանդրադառնալ։
Տիկին, դուք ընդդիմության դարդը մի լացեք, ընդդիմությունն իր ներսի տարաձայնությունները մի կերպ առանց ձեզ էլ կհաղթահարի։ Դուք մի բան հիշեք՝ ձեր ապաշնորհ ու հակապետական իշխանությունը քննադատելը միշտ օրակարգային է և միշտ ակտուալ։ Դուք մշտապես անսպառ առիթներ եք տալիս ձեր սև գործերով, որպեսզի դրանց անդրադառնանք։ Անկախ նրանից, թե ընդդիմության ներսում ինչ կկատարվի, դուք ձեր արածների ու չարածների մասին մտահոգվեք։ Ձեր իշխանության հրեշավոր գործերը ձեր երեսով տալու իմաստով ամեն ինչ դեռ առջևում է։
Ու ձեր «ռացիոնալ և նվազագույն ռիսկային արտաքին քաղաքականության» մասին խոսլիս հիշեք, որ ձեր իշխանությունն է Հայաստանի բոլոր ողբերգությունների և կորուստների հեղինակն ու պատասխանատուն։
Թե բա, ընդդիմության ներսում արշալույսները խաղաղ չեն։

