Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սիզրանի արդյունաբերական ձեռնարկությունը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը գրոհել են Սիզրանի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Այս մասին հայտնել է Սամարայի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը Telegram-ի իր ալիքում։
«Այս գիշեր հակառակորդի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սիզրանիի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Մեր ՀՕՊ–ի ուժերով անօդաչուները ոչնչացվել են։ Զոհեր և տուժածներ չկան», – գրել է նա՝ չհստակեցնելով, թե խոսքը որ ձեռնարկության մասին է։

