Զելենսկին ցանկանում է հավերժ պատերազմ, անվերջ կոռուպցիոն մսաղաց. դա չարիք է. Մասկը քննադատել է Զելենսկուն
Մասկը X-ի իր հարթակում քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ասելով, որ վերջինս ուզում է, որ պատերազմը երբեք չավարտվի, որը ուղեկցվում է կոռուպցիայով և մահերով։
Մասկը մեղադրում է Ուկրաինային նրանում, որ պատերազմը շարունակվում է ոչ միայն ռազմական դրդապատճառներով, այլ նաև այն պատճառով, որ որոշ պաշտոնյաներ ֆինանսական շահույթ են ստանում այս իրավիճակից, մինչդեռ հազարավոր մարդիկ մահանում են։

