Ուկրաինայի պատերազմը չի կարող հավերժ ֆինանսավորվել. ԱՄՆ փոխնախագահ

Ոչ ոք չի կարող հավերժ ֆինանսավորել Ուկրաինային՝ պատերազմը երկարացնելու համար, ԱՄՆ-ը դա չի անի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Դուք չեք կարող հավերժ ֆինանսավորել պատերազմը (Ուկրաինայում): Ամերիկայի ժողովուրդը չի աջակցի դրան»,- ասել է նա Fox News-ի եթերում: