Հայկական կողմից՝ նորակառույց մաքսատուն, թուրքական կողմից՝ դատարկություն
Լուսանկարները արվել են մեկ օր առաջ, Մարգարայի կամրջից, որտեղ հստակ երևում է հայկական կողմից նորակառույց մաքսատունը, թուրքական կողմից դատարկությունը, սահմանը փակ է, բացվելու միտում չկա, հետևաբար հարցեր են առաջանում.
-
- Ինչո՞ւ ՀՀ բյուջեյից միակողմանի ծախսվեց ավելի քան մեկ մլդ դրամ փակ սահմանի մոտ կառուցվելով մաքսային անցակետ, եթե սահմանից այն կողմ նույնիսկ մեկ կոշկակարի տնակ չի տեղադրվել
- Ինչո՞ւ հեռացվեցին ռուս սահմանապահները️ միայն այս հատվածում, երբ մի քանի մետր այնկողմ կան միայն թուրքական զորանոցներ և ոչ մի միտում բարի դրացիական հարաբերությունների
- Արդյո՞ք նման պայմաններում հնարավոր է միայնակ կանխել մաքսանենգությունը, ահաբեկչական ցանցի ներթափանցումը
- Ինչպիսի՞ երաշխիքներ ունենք, որ սա չի դառնալու հասանելի ճանապարհ թուրքական զորախմբերի համար, երբ կրկին հայ ժողովուրդը կապիտուլյանտի հրաժարականի պահանջով դուրս կգա փողոց(նախկինում նման սպառնալիքներ եղել են)
- Կան բազմաթիվ հարցեր, ինչը կարծում եմ կարևոր է, որ դառնա հասարակության քննարկման թեմա։
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

