ԱՄՆ-ը պետք է անհանգստանա ոչ թե Վլադիմիր Պուտինի, այլ միգրանտների հանցագործությունների համար. Թրամփ

Միացյալ Նահանգները պետք է անհանգստանա ոչ թե Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի, այլ միգրանտների հանցագործությունների համար: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է РБК-ն։

Երկրի ղեկավարի խոսքով՝ ամերիկացիները պետք է ավելի քիչ անհանգստանան Պուտինի համար, այլ ավելի շատ՝ միգրանտների խմբավորումների, նարկոբարոնների և հոգեբուժարաններից Միացյալ Նահանգներ մուտք գործած անձանց համար։

Թրամփն  ընդգծել է, որ հակառակ դեպքում ԱՄՆ–ը կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվել է Եվրոպան։

Մարտի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Թրամփը մոլորակի միակ մարդն է, որը կարող է Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ։