ԱԺ հանձնաժողովը հետաձգեց «Եվրաքվեի» նախաձեռնած օրինագծի ներառումը լիագումար նիստի օրակարգում

Առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել։ Այս մասին այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումով ներառումը ՀՀ ԱԺ լիագումար նիստի՝ վաղը մեկնարկող քառօրյայի օրակարգում։

«Առաջարկում եմ քվեարկության փուլում հետաձգել նախագծի քննարկումը», – մասնավորապես նշեց Եղոյանը։