Քանյե Ուեսթը կոչ է արել ավելի շատ հիշել Հայոց ցեղասպանության մասին․ GCT

Քանյե Ուեսթը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում ասել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ավելի լայն կերպով ճանաչում ստանա։

Նա կոչ է անում աշխարհին ավելի շատ խոսել 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին։ Այս մասին գրում է Greek City Times-ը։

Քանյեն և Քիմը 2015 թվականին այցելել էին Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

Նրանք այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք էին մատուցել 1915թ-ի զոհերի հիշատակին։