«Եթե ոչ մենք, ապա ո՞վ, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ». Նուբար Աֆեյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի հացադուլի ֆոնին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։

«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն»,- գրել է նա։