Բաքվի խանութներից մեկում պայթյուն է որոտացել
Բաքվում գործող Binə 3 ցանցի խանութներից մեկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու հրշեջները մեկուսացրել են այն։
Պայթյունի հետևանքով տուժել են երեք կանայք։ Նրանք տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք ստացել են դեմքի, ձեռքերի շրջանում 2-3-րդ աստիճանի այրվածքներ։

