9-րդ օրն է` Վերին Լարսի ճանապարհը փակ է. հերթում 3094 բեռնատար է, որից 816-ը՝ հայկական

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի 800-ից ավելի հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 17-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 3094 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 816-ը հայկական են։