Ռուբեն Մխիթարյանը փետրվարի 26-ին կհանդիպի Երևանում սովորող գյումրեցի ուսանողների հետ

Պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հանդիպելու է Երևանում ուսանող գյումրեցի երիտասարդներին։

«Երևանում ուսանող սիրելի գյումրեցի ուսանողներ, հաշվի առնելով Գյումրիում ձեր հասակակիցների հետ իմ հանդիպման արձագանքներն ու ձեր ցանկությունը նմանատիպ հանդիպման մասնակցելու, որոշեցինք ձեզ դասապրոցեսից չկտրելու համար ձեզ համար հանդիպումը կազմակերպել Երևանում:

Կսպասենք ձեզ փետրվարի 26-ին՝ ժամը 19:00, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի Գյուլբենկյան սրահում:

Անպայման գրանցվեք Google doc-ում»,- գրել է Մխիթարյանն իր սոցցանցի էջում: