Ժնևում կայացել է Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում։ Քննարկված հարցերի վերաբերյալ իրանական կողմը մանրամասներ չի հայտնել։
Նշվում է, որ այս հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

