Գյումրու 102-րդ ռազմաբազայում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված բաց դռների օր էր

102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում լայնածավալ տոնական միջոցառումներ են իրականացվել։ Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ ժամանակակից ռազմական տեխնիկային, գնահատել հատուկ ջոկատայինների վարպետությունը, ինչպես նաև համտեսել դաշտային խոհանոցի ուտեստները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

Ռազմաբազայի վարժահրապարակում այնպիսի զենքի և տեխնիկայի նմուշներ են ցուցադրվել, ինչպիսիք են «Ստրելա-10» զենիթա-հրթիռային համակարգը, «Տիգր» զրահամեքենան, զրահափոխադրիչ ԲՏՌ-ը, «Շիլկա» ինքնագնաց զենիթա-հրթիռային համակարգը, «Գվոզդիկա» Ինքնագնաց հաուբիցը, ռադիոլոկացիոն կայանով զրահա-հետախուզական մեքենան, ինչպես նաև հրաձգային զենքերը։

Բազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովը անձամբ շրջայց կազմակերպեց հյուրերի համար՝ հանգամանալից ներկայացնելով յուրաքանչյուր միավորի մարտավարական և տեխնիկական բնութագրերը։

Հյուրերի թվում էր Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ԻԻՀ ռազմական կցորդ գնդապետ Մուհամեդ Նաջափին, Ռոսսոտրուդնիչեստվոյի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Անտոն Բերյանևը։

«Ես այստեղ եմ իմ ընկերների հրավերով։ Մենք նայեցինք ռազմական տեխնիկան։ Տպավորված եմ»,- նշեց Նաջափին։

«Հայրենիքի պաշտպանի օրը արիության, պատվի և հայրենիքին նվիրվածության տոն է։ Այսօր մենք շնորհավորում ենք նրանց, ով կանգնած է հայրենիքի պաշտպանությանը և շնորհակալություն հայտնում վետերաններին՝ իրենց սխրանքի համար։ Խորհրդանշական է, որ այդ օրը մենք հավաքվում ենք 102-րդ ռուսական ռազմաբազայում։ Կարծում եմ՝ դա յուրահատուկ վայր է մշակութային և պատմական տեսանկյունից։ Ներկայացված ծրագիրը ռուսական բանակի կյանքի ռազմական կենսակերպի արտացոլումն է, ինչը, կարծում եմ, կհետաքրքրի հայ հյուրերին։ Իսկ հաջորդ կիրակի մենք այստեղ միասին կտոնենք Բարեկենդանը։ Նման հանդիպումները օգնում են հայերին և ռուսներին ավելի լավ և խորը հասկանալ միմյանց, ամրապնդել այս երկխոսությունը և ավելի մտերմացնել մեր ժողովուրդներին»,- ասաց Բերյանևը։

Ծրագրի ամենատեսարժան մասը հետախուզական ստորաբաժանման մարտիկների ելույթն էր։ Մարտիկները ձեռնամարտի հմտություններ ցուցադրեցին ՝ հույզերի փոթորիկ առաջացնելով հանդիսատեսի մոտ։

Ռազմաբազայի տարածքում գործում էր դաշտային խոհանոց, որտեղ հյուրերը համտեսեցին զինվորական շիլան և ռազմական բաղադրատոմսով պատրաստված տաք թեյը։