Մասկը հայտարարել է, որ Զելենսկին չի ներկայացնում «ժողովրդի կամքը»
Զելենսկին չի կարող հավակնել նրան, որ ներկայացնում է ուկրաինացի ժողովրդի կամքը, քանի դեռ չի վերականգնել մամուլի ազատությունը և վերջ չի տվել ընտրությունները չեղարկելուն։ Դրա մասին հայտնել է Թրամփի աջակից, միլիարդատեր Իլոն Մասկը, փոխանցում է РБК-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Զելենսկիին բռնապետ է անվանել և մեղադրել ընտրությունները մերժելու մեջ։
Ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան պատասխանել է, որ ոչ ոք Ուկրաինային չի կարող ստիպել հանձնվել։

